Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հայաստանում թմրամոլին բուժում են 24 օրում

Հայաստանում թմրամոլին բուժում են 24 օրում

Հայաստանի Նարկոլոգիական կենտրոնում ծանր թմրամիջոցներ օգտագործողներին բուժում են 24 օրում` պետական բյուջեի միջոցներով: Այսօր այդ մասին ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարարության Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը և բացատրեց, որ այդ բուժման արդյունքում թմրամիջոց օգտագործողն ամբողջությամբ ազատվում է ֆիզիկական և հոգեբանական կախյալությունից:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է առաջատար բոլոր մեթոդներին, որոնք կիրառվում են աշխարհի լավագույն ինստիտուտներում ոչ թե հիվանդանոցներում, այլ հզորագույն ինստիտուտներում: Բուժման հետևանքով բոլոր հիվանդները ազատվում են հոգեբանական և ֆիզիկական կախյալությունից», -հայտարարեց Սեմերջյանը:

Մասնագետի տվյալներով, ներկայումս Հայաստանում մոտավոր հաշվարկներով կա 30 հազար թմրամոլ, որից 7 հազարը թմրամիջոցն օգտագործում է ներերակային ճանապարհով։ Իսկ ահա պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա հունվարին Հայաստանում թմրամոլների թիվը կազմել է 1717։

Panorama.am-ի հարցին, թե հնարավո՞ր է քսանչորսօրյա բուժումից հետո բուժված թմրամոլը կրկին վերադառնա նարկոլոգիական կենտրոն ի պատասխան Սեմերջյանն ասաց, որ իրենց հիվանդների 80 տոկոսը 5 տարվա ընթացքում վերադառնում է նարկոլոգիական կենտրոն:

«Այո, նա կարող է կրկնել, ինչպես որ սկսել է: Թմրամիջոցն օգտջագործում են ամբողջ աշխարհում, որպեսզի հաճույք ստանան: Նույն բուժված մարդը կամ մարդը, որը երբևէ չի օգտագործել թմրամիջոց կարող է մի պահի հաճույքի ակնկալիք սպասելով, կրկնել», -բացատրեց նա:

Սեմերջյանի տվյալով, հիվանդների 90 տոկոսը 20-ից 45 տարեկաններ են: Կենտրոնում բուժվողների 95 տոկոսը ծանր դեպքեր են և թմրանյութն օգտագործում են ներերակային ճանապարհով: Ինչ վերաբերում է կանեփ օգտագործողներին, ապա նրանք նարկոլոգիական կենտրոնի բուժման առաջադեմ մեթոդներից չեն օգտվում, քանի որ չեն գտնվում նրանց տեսադաշտում:
Սակայն, մասնագետի խոսքով, կանեփից հաճույք ստացողները մոտ 10-15 տարի օգտագործումից հետո միայն սկսում են ֆիզիկական լուրջ խնդիրներ ունենալ:

Լրագրողներին հատկապես զարմացրեց այն, որ նարկոլոգիական կենտրոնում թմրամոլին և հոգեբանական և ֆիզիկական կախվածությունից բուժում են 24 օրվա ընթացքում: «Այո, 24 օր, ինչո՞ւ եք զարմանում», -տարակուսած լրագրողների հարցերին ի պատասխան պնդեց Սեմերջյանը` նկատելով, որ այդ բուժումից հետո հիվանդը գտնվում է բժշկական դիտարկման տակ և նրա նկատմամբ իրականացվում է հսկողություն:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ